Հպարտ եմ, որ Հայաստանի համար նվաճեցի ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում. Ֆերդինանտ Կարապետյան
ՍպորտՁյուդոյի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանն այս նվաճումը համարում է մեծ աշխատանքի արդյունք:
«Երկար տարիներ երազում էի այս տիտղոսի մասին: Մրցաշարում, բացի ոսկե մեդալից, այլ նպատակ չունեի: Ծանր մարզումների և աշխատանքի շնորհիվ հասա այս մեդալին: Հպարտ եմ, որ Հայաստանի համար նվաճեցի ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում»,- ասել է ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը:
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը՝ 13 տարի անց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում