Հունահռոմեական ոճի մեր ըմբիշները մեկնել են Եվրոպայի առաջնությանը
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները ապրիլի 28-ի վաղ առավոտյան մեկնել են Ռուսաստանի Կասպիյսկ քաղաք, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընթանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հավաքականի թիմի կազմում մրցավայր են մեկնել` 60 կգ Արմեն Մելիքյանը, 63 կգ Սլավիկ Գալստյանը, 67 կգ Կարեն Ասլանյանը, 77 կգ Կարապետ Չալյանը, 82 կգ Մաքսիմ Մանուկյանը, 87 կգ Արթուր Շահինյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշել էր, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում