Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին 

ՀՀ ներքին գործերին դրսից հնարավոր միջամտումներից զերծ պահելը ուժեղ առաջնորդներից կամք և փորձառություն է պահանջելու. Գարո Արմեն

Քաղաքական

Գարո Արմենը ամերիկյան բիոտեխնոլոգիական Agenus կորպորացիայի նախագահն ու գործադիր տնօրենն է և Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի (ՀՄՀ) հիմնադիր նախագահը:

ՀՄՀ-ն Հայաստանի ամենախոշոր բարեգործական կազմակերպություններից է և ամենախոշորը Հայաստանի մարզերում: Ապրիլի 28, 2018 թ. 2018թ. ապրիլի 23-ը հայաստանցի ժողովրդի համար աննախադեպ հաղթանակի օր է: Մարդիկ, որոնք հաստատուն էին իրենց քաջության և վճռականության մեջ՝ վերջ տալու Սերժ Սարգսյանի կոռումպացված և բռնատիրական ռեժիմին՝ պահանջեցին նրա հրաժարականն ու հասան իրենց նպատակին: Բողոքի ցույցերի գագաթնակետին՝ Երևանի փողոցներ 160,000 մարդ էր դուրս եկել:

Նշանակալի է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող ժողովուրդն ունակ եղավ հասնելու այդպիսի նվաճման՝ առանց բռնության ալիք հարուցելու և դա այն դեպքում, երբ հենց իրենք էին բռնության զոհ դառնում այդ ընթացքում: Ապրիլի 24-ի մեկօրյա դադարից հետո, որ կոչված էր հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը, ցույցերը շարունակվեցին:

Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունը միայն առաջին հաղթանակն էր սակայն: Ժողովրդի հակակրանքը Հայաստանի Հանրապետական Կուսակցության հանդեպ, որ 20 տարուց ավելի խնդրահարույց ընտրությունների և կոռումպացված խորհրդարանականների շնորհիվ հաստատել էր իր գերակայությունը Հայաստանի կյանքում՝ շարունակում է հարուցել ժողովրդի խոր և մեծ ցանկությունը՝ հասնելու արմատական փոփոխությունների: Այս համատեքստում պետք է անշուշտ նշել, որ հայ ժողովուրդը նաև իր դժգոհությունն ու հիասթափությունն է արտահայտում եկեղեցու, սփյուռքյան կազմակերպությունների և արտասահմանյան հայ առաջնորդների՝ այս խնդրում աջակցության բացակայության կապակցությամբ:

Անկախ նրանից, թե ինչ կհաջորդի այս իրադարձություններին՝ արդեն առկա անմիջական արդյունքը հսկայական հաղթանակ է ժողովրդի համար: Մինչդեռ հեղափոխության հերոսները շարունակում են փոփոխության անխոնջ և անվախ զինվորներ մնալ՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նրա առաջադեմ համարվող թիմը վերջին երկու տարիներին լուռ աշխատել են կոռումպացված համակարգը շրջանցելու և թուլացնելու ուղղությամբ: Նրանք շարունակել են այդ գործը՝ չնայած այն մարտահրավերներին, որ առկա էին Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ աշխատելիս: Ցավալիորեն նրանք նույնպես թիրախ դարձան՝ հանրապետական կուսակցության հետ իրենց ասոցացման պատճառով: Ի՞նչ պետք է լինի հաջորդիվ: Առաջընթացի իդեալական ճանապարհը հետևյալն է. նոր և արդար ընտրություններ, որոնք կվերազինեն խորհրդարանը որակյալ մասնագետներով, որին կհաջորդի նոր սահմանադրության ընդունումը, որն իր հերթին հայելին կհանդիսանա մի արժեհամակարգի, որ ստեղծվել է ժողովրդի կողմից և ժողովրդի համար:

Անհրաժեշտ է բարեփոխել նաև օրենքները, որոնք այլևս չեն շնորհի գերակայություն՝ իշխանական համակարգի կոռումպացված սպասավորներին: Դա լավ սկիզբ կլինի: Ընտրության միջոցով այնպիսի վարչապետի նշանակումը, որը որևէ մեկի առջև որևէ պարտավորություններ իր ընտրության գործընթացում չի ունենա՝ անկյունաքարային հանգամանք է: Որևէ այլ պարագայում մեր բոլոր ջանքերը՝ կառուցելու մեր ժողովրդի և աշխարհի համար օրինակելի երկիր՝ խոչընդոտի կհանդիպեն: Հայաստանի ներքին գործերին դրսից հնարավոր միջամտումներից զերծ պահելն ու դրանցից խուսափելը ուժեղ առաջնորդներից կամք և փորձառություն է պահանջելու: Ուժի այնպիսի ցուցադրություն՝ ինչպիսին կարող է լինել երկու առանցքային խաղացողների՝ ժողովրդական շարժման հերոս Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարապետյանի կողմից միասնական ճակատի ձևավորումն է՝ տեսականորեն կարող է այս առումով հրաշք գործել:

Մինչդեռ նման դաշինքի հեռանկարը գրեթե անհնարին է թվում այս պահին, այն կարող էր վերջնական լուծման բանալու դեր խաղալ և ծառայել Հայաստանի ու իր քաղաքացիների շահերին: Եթե Հանրապետական կուսակցության՝ իշխանության դաշտը լքելուց հրաժարվելը շարունակի ժողովրդի զայրույթն ու ցասումը, այն կարող է երկրի և ժողովրդի ապագան վտանգի ենթարկել: Մայիսի 1-ի վարչապետի ընտրությունը պետք է վերջ դնի, այլ ոչ թե նոր սկիզբ դառնա ցնցումների:

Ընդհանուր հայտարարի անհրաժեշտություն կա, և պետք է դրանից նոր Հայաստան ծնվի: Նրանք, որ մեծապես օգտվել են համակարգից՝ պարտավոր են հիմա աշխատել՝ միավորելու մարդկանց, օգնելու Հայաստանը միասնական դարձնելու:

Որպես բարեփոխումների բաղկացուցիչ՝ օլիգարխները պետք է սկսեն կանխածրագրված վենչուրային բարեգործության տեսքով ներդրումներ կատարել, լուծել ենթակառուցվածքային դեֆիցիտի խնդիրը և աշխատել այնպիսի նախաձեռնություններում, որոնք իրապես կապահովեն երկրի առաջընթացը՝ մարդկանց հզորացնելու և նրանց ճակատագրերը ուրվագծելու գործում: Վերջին երկու շաբաթները մեծ քայլ էին Հայաստանի համար:

Միասնությամբ և քաջությամբ՝ մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ստեղծելու իրապես հրաշալի և նոր Հայաստան: Ապրիլի 23-ին տարած հաղթանակին ուղղված ջանքերի պես մենք պետք է շարունակենք առանց բռնությունների, վճռականությամբ և միասնական պատկերացմամբ այն բանի մասին թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին:

ԳԱՐՈ ԱՐՄԵՆ Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի Հիմնադիր և Նախագահ 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար
Ամենադիտված