Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու է «ժողովրդի թեկնածուին» (տեսանյութ)
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ վերջինս վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա գրել, որ քիչ անց իր հեղինակային հաղորդման հյուրն է Գագիկ Ծառուկյանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի։ Պետրոս Ղազարյանի գրառումից քիչ անց «Կենտրոն» ՀԸ եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը
«Ժողովուրդը պետք է որոշի առաջադրելու այդ թեկնածուին։ Իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես մեր ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին։ Թեկնածու չենք առաջադրելու, պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Հաղորդավոր Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ժողովրդի թեկնածուն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, Ծառուկյանն արձագանքեց․ «Թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորիից եմ հայտարարում՝ մենք մեկ մարդու նման մեր ձայնը կտանք ժողովրդի թեկնածուին»։
Տեսանյութն արդեն համացանցում է:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը