Մոսկվայի «Արարատ»-ը դարձել է Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարի հաղթող
Սպորտ
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ժամանակից շուտ նվաճեց Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի հաղթողի կոչումը:
Ռուսաստանի առաջնության Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու 21-րդ տուրում «Արարատ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Սարատովը ներկայացնող «Սոկոլ»-ի հետ: Մրցաշարի ավարտից 5 տուր առաջ «Արարատ»-ն անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Ռյազան»-ի համար և նվաճեց հաղթողի կոչումը:
«Արարատ»-ը 21 տուրերի ընթացում հաղթել է 17 խաղում և 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում