«Շիրակ»-ը հաղթեց «Փյունիկ»-ին (տեսանյութ)
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրն ավարտվեց «Փյունիկ»-«Շիրակ» խաղով:
Տուրի վերջին խաղում գյումրեցիներին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ 1:2 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում միակ գնդակը խփեց Հովհաննես Պողոսյանը, իսկ «Շիրակ»-ից աչքի ընկան՝ Իգոր Ստանոյևիչը և Մուսա Բակայոկոն:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Շիրակ»-ը 44 միավորով: 41 միավորով երկրորդ տեղում «Ալաշկերտ»-ն է: Եռյակի վերջում 39 միավորով «Բանանց»-ն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում