Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումների անցկացման վայրը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է երկու ընկերական հանդիպում Ավստրիայում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը, Հայաստան – Մալթա հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, ժամը 21:00-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում:
Հայաստան – Մոլդովա հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին, ժամը 20:00-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում:
Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում