Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանդիպման մանրամասները. ՈւՂԻՂ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան մեկնարկեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նիստը՝ խմբակցության ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Օրակարգում Հայաստանի վարչապետի թեկնածու առաջադրելու հարցն էր:
Նիստից հետո խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Ազատությանը» հայտնեց, որ միաձայն որոշել են վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:
Այսօր նախատեսված են Փաշինյանի հանդիպումները նաև Ազգային ժողովի մյուս խմբակցությունների՝ Հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅ Դաշնակցության հետ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը