Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի Հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:
Հայ կիսապաշտպանը կրկին վնասել է ծունկը: Առաջիկա 48 ժամերի ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ բարդության է Մխիթարյանի վնասվածքը և արդյո՞ք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում: Նման հայտարարություն արել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը, հյուրընկալվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, պարտվեց 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում