Փաշինյանն ամփոփեց «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպումը
Քաղաքական
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հետ։ Նշենք, որ բանակցությունները փակ էին լրագրողների համար։
Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք բոլոր հարցերում ունեն ըմբռնում:
Հարցին, «Ծառուկյան» դաշինքը հայտարարե՞ց, որ ժողովրդի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, վերջինս պատասխանեց.
«Իրենք այդ մասին դեռևս երկու օր առաջ են հայատարարել և այո՛, ասացին, որ կողմ են քվերակելու իմ թեկնածությանը: Մեր բոլորիս մտահոգությունները նույնն են, ինչ մարդիկ ունեն Հայաստանի ապագայի հետ կապված: Մենք բոլորս ֆիքսեցինք, որ այս ժամանակշրջանում կարող ենք Հայաստանը դնել զարգացման ռելսերի վրա»,- ասաց նա:
Նա նշեց՝ արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ կունենան նաև մյուս քաղաքական ուժերի հետ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը