Փաշինյանին ԵՊՀ-ի դիպլոմը պետք չէ
Հասարակություն
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր դիպլոմի մասին վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերին։
Դիտարկմանը` ԵՊՀ-ն երեկ հայտարարել է, թե պատրաստ է տալ Փաշինյանի դիպլոմը, և հարցին` կվերցնե՞ք, Փաշինյանն արձագանքեց. «Եթե մտադիր լինեի վերցնել, ապա վերջին 23 տարում կկարողանայի անել դա»:
Նա անդրադարձավ նաև ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն և կարճ ասաց. «Այո՛, կա այդպիսի գաղափար»:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ սատարում է Արցախի Հանրապետության ներկայիս իշխանություններին։
«Մենք լիարժեք սատարում ենք ԼՂՀ իշխանություններին»,-հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հայաստանյան ժողովրդական ալիքը տարածվի նաև Արցախում ու այնտեղ էլ իշխանափոխություն իրականացնի։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը