Հանդիպումն ավարտվեց. ինչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու դաշնակցականները
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ազգային ժողովում մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության հետ։ Հանդիպումը տեւեց 1 ժամ:
ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում հակադրություններ չեն եղել, պարզապես քննարկում է եղել. «Մենք այսօր բոլորս հասկանում ենք, որ կա անհրաժեշտություն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու և մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է հնարավոր այդ ճգնաժամը հանգուցալուծել: Մտքեր փոխանակեցինք մոտեցումների, փիլիսոփայության շուրջ, որ պետք է աշխատանքային համերաշխություն ստեղծենք»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ այս ընթացքում կոալիցիոն համագործակցության հարց չի քննարկվել:
Պայմանավորվածություններ, շահեր չի՞ ներկայացրել ՀՅԴ-ն, հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.
«Սա մաքուր քաղաքական խոսակցութուն է եղել իրավիճակի գնահատման և հաղթահարման ուղղությամբ»:
Փաշինյանի խոսքով՝ հետագա սցենարը կախված է վաղվանից:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը