Հունահռոմեական ըմբիշների հաղթական մեկնարկը Եվրպայի առաջնությունում
ՍպորտԿասպիյսկ քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Առաջնության առաջին օրը Հայաստանը ներկայացնում է երեք մարզիկ:
Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց իսրայելցի մարզիկին: 1/8 եզրափակչում հայ մարզիկը 9:1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Դրագանին և շարունակում է պայքարը:
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և առավելության հասավ Բելառուսի մարզիկի նկատմամբ:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթելով իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին: Եվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մեր մարզիկը Ռուաստանի ներկայացուցչից պարտվեց 1:9 հաշվով: Եթե ռուսաստանցի մարզիկը հասնի եզրափակիչ, Շիրինյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա:
Լուսանկարը` Wrestling - Armenia/facebook-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում