Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանը պարտվեց
ՍպորտԿասպիյսկ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի մարզիկներից Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչում պարտություն կրեց:
Հայ մարզիկը 3:6 հաշվով զիջեց Շվեդիայի ներկայացուցչին: Եթե շվեդ մարզիկը հասնի եզրափակիչ՝ Չալյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Չալյանը 8:0 հաշվով հաղթել էր իսրայելցի մարզիկին: 1/8 եզրափակչում հայ մարզիկը 9:1 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Միկոլա Դրագանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում