Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն
Հայաստան
Ապրիլի 30-ին, ժամը 17:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (9-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Գ. Մ.-ին (1962թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Մ.-ին (1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 05:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Ո.-ին (1940 թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր