Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում է, կմասնակցի վարչապետի ընտրությանը
Քաղաքական
Այսօր, Ազգային ժողովում, ժամը 12։00-ին, նախատեսված է վարչապետի ընտրություն, որին մասնակցելու համար ԱԺ է ժամանել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Երբ որ տեսա, որ պատգամավորներին կալանավորեցին, Ծառուկյանը հայտարարություն արեց, քաղաքական խորհրդի որոշում ընդունեց, որով հայտարարեց, որ պետք է պատգամավորներին ազատ արձակել և մենք ժողովրդական շարժման կողքին ենք»,-ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով 2015 թվականին իր ղեկավարությամբ ընթացող բողոքի ակցիաների և Նիկոլ Փաշինյանի կազմակերպած թավշյա հեղափոխության միջև տարբերություններին՝ Ծառուկյանը նկատեց, որ, ի տարբերություն Փաշինյանի թիմի, մեկ գիշերվա ընթացքում կալանավորել են իր թիմակիցներից 639 մարդու, ինչը տեղի չի ունեցել Փաշինյանի պարագայում «Հալալ ա իրեն, անհնարինը հնարավոր դարձրեց»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը