Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը պայքարը կսկսեն Հայաստանի ևս 4 մարզիկ. Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից` մրցելով Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Ցիոբանուի, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը` սերբ Մատե Նեմեշի հետ: 82 կգ քաշային աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից՝ մրցելով խորվաթ Բոզո Ստարչեւիչի հետ:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում: Այն մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 6-ին: Հայաստանն այս առաջնությանը ներկայացել է 7 մարզիկով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում