Զարմացնում ենք ողջ աշխարհին. Արա Բաբլոյան
ՔաղաքականԱԺ նախագահ Արա Բաբոլոյանն այսօր հայտարարեց, որ գումարվել է հատուկ նիստ՝ քննարկելու Հայաստանի վարաչպետի ընտրության հարցը: 105 պատգամավորից գրանցվեցին 102-ը:
ԱԺ Նախագահը նշեց՝ Սահմանադրության149-րդ հոդվածի 2-րդ մասով և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 143 հոդվածի 1-ին, 2-րդ մասերով սահմանված կարգով ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրությունն է, տեղի է ունենում յուրահատուկ իրավիճակում: Խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել և քննարկում ենք փոքրամասնության առաջարկած թեկնածուի հարցը: Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենա մեզնից յուրաքանչյուրը, բոլորիս հիմնական նպատակը երկրի կայունությունը, անվտանգությունը և ժողովրդի բարօրությունն է: Վերջին օրերի նույնիսկ լարված պահերին մենք ցուցաբերել են հանդուժողականություն և զսպվածություն, ինչը զարմացնում է ողջ աշխարհին: Հորդորում եմ այսօրվա քննարկումների ժամնանակ ևս հարգել միմյանց»,- ընդգծեց Բաբլոյանը:
Բաբլոյանը նշեց՝ թեկնածուին ներկայացնելու համար տրամադրվում է մինչև 15 րոպե: Թեկնածուի ելույթի համար՝ մինչև 1 ժամ: Թեկնածուի եզրափակիչ ելույթի համար հատկացվում է 30 րոպե:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը