Ինչ է՝ պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ չեք թալանել
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք իշխանությունների ցուցաբերած բարի կամքի դրսևորումը չէ այն, որ նա կարողացել է թավշյա հեղափոխություն իրականացնել։
Հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց, որ այն, ինչ ունի Հայաստանի քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ։
«Ինչ է՝ մենք պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ չեք թալանել»,-ասաց Փաշինյանը։
Կարինե Աճեմյանն այնուհետև հետաքրքվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է վերցնել և տանել վարչապետի պաշտոնի ծանր բեռը և արդյոք համոզված է, որ իր ստեղծած քարոզչամեքենան իրեն չի զրոյացնի։
Հարցին ի պատասխան էլ Փաշինյանը նկատեց՝ որևէ բան հստակ չի հայտարարում, քանի դեռ վստահ չէ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը