Հարավային Կորեայում հավաքարարը աղբամանում մի քանի հարյուր հազար դոլարի արժողությամբ ոսկի է գտել
Աշխարհ
Կորեական Ինչխոն քաղաքի միջազգային օդանավակայանի աղբանոցից հավաքարարը մոտավորապես 327 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ է գտել:
Այս մասին հայտնում է The Korea Times-ը:
Ոստիկանությունը պնդում է, որ դրա սեփականատերը դեռ չի բացահայտել իրեն: Եթե վերջինս չհայտնվի մոտակա վեց ամսվա ընթացքում, ձուլակտորների պաշտոնական սեփականատեր կդառնա հավաքարարը: Եթե իրական սեփականատերն ի հայտ գա, հավաքարարին կհատկացվի ոսկու շուկայական գնի 20 տոկոսը:
Սակայն, եթե ձուլակտորները որևէ առնչություն ունեն հանցավոր գործունեության հետ, հավաքարարը ոչինչ չի ստանա:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ