Հակոբ Հակոբյանը չգիտի՝ ինչպես է Փաշինյանի թիմը աշխատավարձ և թոշակ բարձրացնելու
Քաղաքական
Ազգային ժողովում Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ Փաշինյանի ներկայացրած ծրագրում սոցիալական բաղադրիչը ներառված չէ և հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է Փաշինյանի դիրքորոշումն աղքատության, թոշակների և արտագաղթի հետ կապված:
Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել ՀՀԿ-ի՝ 4 մլն-ի հասնելու նախագծին, որովհետև այն սուտ է և հնարավոր չէր լինի իրականություն դարձնել այն տեռորի սահմաններում, որն իրականացրել է ՀՀԿ-ն։
«Աղքատության հետ կապված՝ ակնհայտ է, որ այսօր տեղի ունեցող փոփոխություններից մեկն այն է, որ այդ խնդիրների լուծման համար չի կարելի հույս կապել իշխող մեծամասնության հետ և հարկավոր են փոփոխություններ։ Ես պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի հաջողակ և մեծահարուստ հայերից, ովքեր ասում են՝ գալու են օր առաջ և ՀՀ-ում ներդրումներ են անելու։ Իսկ համոզված եմ, որ աղքատությունը, որպես պրոբլեմ՝ ՀՀ-ում հաղթահարված է»։
Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ հարցական է մնում, թե ինչպես է Փաշինյանը բարձրացնելու աշխատավարձերը և թոշակները։
«Տնտեսության զարգացումը ստեղծում է աշխատատեղի պահանջարկ և, հետևաբար, զարգացող տնտեսությունում, եթե լուծվում է բյուջետային եկամուտների խնդիրը, կենսաթոշակները և աշխատավարձը չի կարող նույն մակարդակի վրա մնալ»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը