Ալեքսանյանն ու Մանուկյանը կիսաեզրափակչում են
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հաղթեց հույն ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթեց Բուլղարիայի մարզիկին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից` մրցելով Իսրայելը ներկայացնող՝ հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց՝ 8:0:
Արմեն Մեիքյանը քառորդ եզրափակչում պարտվեց վրացի ըմբիշին՝ 4։12։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում պարտվեց Ռուսաստանի մարզիկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում