Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին 

Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում

Քաղաքական

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Շարմազանովն այս մասին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ վարչապետի հարցի ընտրության քննարկման ընթացքում ունեցած ելույթում: «Պարոն Փաշինյանը, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք,  ինձ չհամոզեցիք, ես ձեզ չեմ տեսնում գերագույն-գլխավոր հրամանատարի դերում»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա մանրամասնեց, որ այսօր ընտրում են, ոչ թե համաժողովրդական տրիբուն, այլ գործադիրի ղեկավար, որը նախ և առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: «Լինել կանխատեսելի, նշանակում է լինել հետևողական և անփոփոխ: Ձեր ընտրվելու պարագայում ո՞վ է լինելու ձեր կառավարության առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Ովքե՞ր, պատասխան չկա»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանը և  նրա խմբակցությունը իշխանություններից  պահանջում էին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ այսօր ասում են իրողություն է փոխվել: «Երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կներեք, առնվազն արդար չէ»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չներկայացրեց որևէ հայեցակարգ Արցախյան հիմնահարցում:  «Դուք որևէ հայեցակարգ չներկայացրիք, ինչպե՞ս եք բանակցելու,  ո՞րն է ձեր փոխզիջումների գինը, պատրա՞ստ եք փոխզիջումների, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը: Ասում եք կավելացնեք ռազմական բյուջեն: Լավ է, որ ուզում եք, բայց ինչպե՞ս: Ես այդ հարցի պատասխանը չստացա»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա գնահատմամբ՝ քաղաքական գործիչների համար ամենաէականը գաղափարախոսության առկայությունն է. նա պետք է ունենա հստակ գաղափարախոսություն: «Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, սակայն ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք ևս մտահոգ ենք մեր երկրում առկա վատ երևույթներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա և անարդարություն: Անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն, մենք չպետք է գնանք վերջնագրերի ճանապարհով, այլ երկխոսության: Իմ գնահատականները քաղաքական են և որևէ անձնական վերաբերմունք մի փնտրեք»,- նշեց նա:

Իր ելույթը Շարմազանովն ավարտեց հետևյալ խոսքերով.  «Եթե ոմանց պետք են ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական Հայաստան: Աստված պահապան հայ ժողովրդին և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար
Ամենադիտված