«Գանձասար-Կապան»-ը ջախջախեց «Արարատ»-ին
Սպորտ
Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղով:
«Գանձասար-Կապան»-ը հոյւրընկալվելով «Արարատ»-ին 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը սեփականն ընդունելով միայն մեկը: «Գանձասար-Կապան»-ի կազմում 4 անգամ մրցակցի դարպասը գրավեց Գեղամ Հարությունյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հարուն Վելիչը և Մարտին Գրիգորյանը: «Արարատ»-ից միակ գնդակը խփեց Գարեգին Կիրակոսյանը:
Հայաստանի բարձրագույն խմբի տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան մայիսի 2-ին: «Ալաշկերտ»-ը կխաղա «Շիրակ»-ի` «Փյունիկ»-ը` «Բանանց»-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում