Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռոմա»-«Լիվերպուլ» պատասխան խաղից առաջ
ՍպորտՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլ»-ին:
Այս թիմերի առաջին խաղում հաղթել է «Լիվերպուլ»-ը` խոշոր՝ 5:2 հաշվով: Իտալական ակումբն արդեն երկրորդ անգամ է, որ պետք է հաղթանակի հասնի մրցակցի նկատմամբ` առաջին խաղում պարտվելով 3 գնդակի տարբերությամբ: «Ռոմա»-ն Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումներում ոչ մի գնդակ բաց չի թողել: «Լիվերպուլ»-ն արդեն 10-րդ անգամն է դուրս գալիս ՉԼ-ի կիսաեզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռոմա»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում