Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան Հրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ 

Աղվան Վարդանյանի «մտահոգության» իրական պատճառը

Վերլուծական
Երեկ, ԱԺ-ում, ՀՅԴ խմբակցության կողմից իրականացված «միասնական» քվեարկությունը ոչ պակաս սկանդալային ստացվեց, քան նրանց նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ինը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, հղում անելով իրեն տոչորող անհանգստությանը և մոտալուտ ողբերգության կանխազգացմանը, որոշեց չտալ իր ձայնը վարչապետի՝ «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին, ինչով առաջացրեց ոչ այնքան հասարակության (հասարակությունը վաղուց է դադարել զարմանալ այս կուսակցության էլիտայի քայլերից), որքան իր կուսակից ընկերների զարմանքը, ՀՅԴ-ին դնելով, մեղմ ասած՝ անհարմար իրավիճակում: Թե ինչ ողբերգության կանխման մասին էր մտորում Վարդանյանը՝ այնքան էլ հասկանալի չէ, գուցե նա զգում էր մոտալուտ ողբերգությունը անձամբ իր համար և ոչ թե համաժողովրդական շարժման կտրվածքով, հատկապես, որ ժողովրդի դարդն ու ցավը Աղվան Վարդանյանին երբեք էլ առանձնապես չեն մտահոգել:
 
ՀՅԴ խմբակցության քարտուղարը նախընտրեց զրկվել մանդատից, որովհետև, ամենայն հավանականությամբ, վերոնշյալ նախկին կոալիցիոն գործընկերները Վարդանյանի «դեմն» էին դրել նրա անցած «փառապանծ» քաղաքական ուղին և այն սայթաքումները, որոնք թույլ է տվել այդ ուղին անցնելիս: Մեկ փաստ՝ պատմության բացահայտված էջերից. 2008թ. մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի ստուգման ընթացքում ԱԺ Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ էր հայտնաբերել: 2002-2006թթ. ծրագիրն իրականացվում էր կառավարության և Եվրահանձնաժողովի հետ համատեղ: Բնակարաններով ապահովելու համար Եվրահանձնաժողովը տարեկան տրամադրում էր 10 մլն եվրո: Սոցիալական ապահովության նախարարությունը պայմանագիր էր կնքել «Սոկոլ գրուպ»-ի հետ, որ նա մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնի: Արդյունքում՝ 132 բնակարանից գնվել էր 70-ը՝ շուկայականից շուրջ 53 մլն դրամով ավելի թանկ ու անորակ: Միլիոններն էլ մեջ-մեջ էին արել: Ի վերջո, դատախազությունը քրեական գործ հարուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի դեմ: Ընդամենը: Բայց չմոռանանք, որ 2003-2008թթ.-ին Սոցապնախարարությունը ղեկավարում էր ՀՅԴ բյուրոյի անդամ՝ հենց նույն Աղվան Վարդանյանը: Բնակարանային այս թալանի վերաբերյալ Վարդանյանն այն ժամանակ (արդեն նախարար չէր) հանդես եկավ պարզաբանմամբ, իբրև թե ինքն այդ ամենից անտեղյակ է եղել ու նույնիսկ փորձ արեց պաշտպանել «Սոկոլ գրուպ»-ին` ասելով, թե դրական գործեր էլ են արվել: Բայց ո՞վ կհավատա անմեղ թագավորի ու խարդախ վեզիրի հեքիաթին: Այդ ո՞ր ենթական կարող է առանց իր ղեկավարի իմացության՝ խաղալ այդքան միլիոնների հետ: Եվ սա միայն սառցաբեկորի գագաթն է: Գուցե երեկ Աղվան Վարդանյանի սիրտը մոտալուտ ողբերգություն էր կանխազգում հենց այն պատճառով, որ որոշ ուժեր ակնարկել են՝ սառցաբեկորը կարող է հալվե՞լ…
 
 
Ստելլա Խաչատրյան
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»
Ամենադիտված