Ըմբիշ Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում 5:3 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Մուխտարովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը կմրցի լեհ Դավիդ Կարեցինսկու հետ:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության եզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում