Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի հոգիներում և սրտերում
Քաղաքական
Երեկ, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցած քվերակության արդյունքում վարչապետի միակ թեկնածու, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել 55, կողմ՝ 45 պատգամավոր: Նշենք, որ վարչապետի ընտրություններում Փաշինյանին կողմ քվեարկած միակ ՀՀԿ-ական պատգամավորը Ֆելիքս Ցոլակյանն է:
«Երեկ շատ ճիշտ բան էին գրել: Ասում էին՝ այն, որ ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է այն մտահոգությունների պատասխանը, որ իմ՝ վարչապետ ընտրվելը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգությանը: Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտը այդպես չի մտածում: Բա ո՞վ է այդպես մտածում, Էդուարդ Շարմազանո՞վը: Երեկ էլ ասացի, որ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի հոգիներում եւ սրտերում»,- այսօր ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը