Արմեն Ամիրյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար
Հայաստան
Արմեն Ամիրյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնել է այսուհետ էլ հայրենի մշակույթին, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, ծառայելու պատրաստակամություն։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության մամուլի քարտողար Ռուզան Խաչատրյանը։
Արմեն Ամիրայի հայտարարության մեջ նշված է. «Սիրելի հայրենակիցնե′ր՝ գործընկերնե′ր, , ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,
բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։
Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։
Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։
Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։
Սիրով՝ Արմեն Ամիրյան»։
Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր