Չարենցավանում տան տանիք է այրվել
Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 2-ին, ժամը 14:24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Սարալանջ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:43-ին:
Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր