Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի քառակի չեմպիոն
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչում:
97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում ուժերը չափեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ և հաղթեց 7:0 հաշվով:
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից` մրցելով Իսրայելը ներկայացնող՝ հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ: Ալեքսանյանը հաղթանակ էր տոնել՝ 8:0: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը հաղթել էր հույն ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում հայ մարզիկը 10:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչում էր նվաճել նաև Մաքսիմ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում