Facebook-ը հնարավորություն կընձեռի «ջնջել պատմությունը»
Հայաստան
Facebook-ում կհայտնվի «Ջնջել պաատմությունը» կոճակի անալոգը բրաուզերում: Այդ մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ գրում է gazeta. ru-ն:
«Մեր վեբ-բրաուզերում հեշտ միջոց կա cookie ֆայլերը և պատմությունները ջնջելու համար: Գաղափարն այն է, որ շատ կայքեր աշխատելու համար պահանջում են cookie ֆայլեր, բայց դուք ամեն դեպքում պետք է հնարավորություն ունենաք ձեր ցանկության դեպքում ջնջելու պատմությունը: Մենք նաև Facebook- ի համար նման բան ենք ստեղծում», – գրել է Ցուկերբերգը:
Նրա խոսքով՝ օգտատերը հնարավորություն կունենա հաշվի կարգավորումներից ջնջելու իր այցելած կայքերի և հղումների մասին տեղեկատվությունը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր