«Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է
ՍպորտՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում անգլիական «Լիվերպուլ»-ը հյուրընկալվել էր իտալական «Ռոմա»-ին (4:2):
Կիսաեզրափակչի պատասխան խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին Լիվերպուլ«-ի խաղացողները: 9-րդ րոպեին աչքի ընկավ Մանեն: Սակայն 15-րդ րոպեին անգլիական ակումբից Միլները ինքնագոլի հեղինակ դարձավ՝ 1:1: Առաջին կեսի 25-րդ րոպեին Վեյնալդուն հաշիվը դարձրեց 1:2: «Ռոմա»-ի ֆուտբոլիստներից Ջեկով երկրորդ կեսին մեկնարկին խփեց իտալական ակումբի երկրորդ գնդակը՝ 2:2: «Մայրաքաղաքայիններին» հաջողվեց նաև հաղթական գոլ խփել: Նաինգոլանի գոլը հաշիվը դաձրեց 3:2 հօգուտ «Ռոմա»-ի:
«Ռոմա»-ն նույնիսկ ավելացված րոպեներին 11 մետրանոց հարվածի իրավունք հաստակեց, որն անվրեպ իրացրեց նույն Նաինգոլանը:
Երկու խաղերի ընդհանուր 7:6 հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց «Լիվերպուլ»-ն, որը գավաթի համար կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում