ԱՄՆ 17 նահանգներ Թրամփի դեմ հայց են ներկայացրել
ԱՄՆ
Կալիֆորնիան և ԱՄՆ ևս 16 նահանգ դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին՝ մեղադրելով մեքենաների համար բնապահպանական կարգադրությունների թուլացման մեջ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
«Բավական է, ուրեմն՝ բավական է։ Խոսքը գնում է ոչ թե Թրամփի վարչակազմի հետ վեճի առիթ փնտրելու մասին։ Այստեղ առողջության և Ամերիկայի տնտեսության հարցն է դրված և մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել»,– հայտարարել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Քսավյե Բեսերան։

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մեղադրել է ԱՄՆ շրջակա միջավայրի գործակալության գործող ղեկավար Սքոթ Պրուիտին այն բանում, որ վերջինս խախտում է օրենսդրությունը և սպառնալիքի տակ է դնում երեխաների առողջությունը։
Բրաունի խոսքերով՝ Պրուիտն ու Թրամփն ուզում են, որպեսզի մարդիկ ավելի շատ բենզին գնեն և ավելի շատ կեղտոտեն միջավայրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)