«Հրապարակ»․ Աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ` ժամանակի առումով։ «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է եւ պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում։ Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ` դժվար։ Ապա այդ փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային այլ կառույցների փորձաքննությունը։ Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտեւի մոտ 6 ամսից մինչեւ 1 տարի։
Այսինքն` աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե՛ քաղաքական կյանքում, թե՛ ժողովրդի վերաբերմունքում։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում եւ` ղարաբաղյան։ Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջեւ, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը