ԿԲ-ն արծաթե հուշադրամներ է դրել շրջանառության մեջ (լուսանկարներ)
ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը
Տրամագիծը 63,0 մմ
Որակը
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Քանակը
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:


Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը
Տրամագիծը 40,0 մմ
Որակը
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:


2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը
Տրամագիծը 38,6 մմ
Որակը
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը
Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները:
Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):




















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը