Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության 

Ի՞նչ է սպասվում Կարեն Կարապետյանին

Վերլուծական

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար: Ընդհանրապես, գործադիրի այսօրվա նիստն ավելի շատ Կարապետյանի հրաժեշտի երեկո էր հիշեցնում, քան կառավարության հավաք: Այս համատեքստում ուշագրավ է դառնում, թե ինչպես կդասավորվի Կարեն Կարապետյանի ճակատագիրը մայիսի 8-ից հետո: Ի՞նչ կտա նրան ՀՀԿ փոխնագահի պաշտոնում մնալը մի պարագայում, երբ անգամ դպրոցական երեխաները գիտեն՝ ում ձեռքում է այսօր գտնվում կուսակցության ստվերային կառավարումը: Եվ մի՞թե այդ պաշտոնը համազոր կլինի Կարապետյանի ամբիցիաներին, որոնց տուրք տալով, թողնելով գազպրոմյան ուրախ առօրյան՝ շտապել էր իր դրայվը ծառայեցնել հայրենի տնտեսության շենացմանը: Դժվար թե:

Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ ՀՀԿ սպասվող համաժողովից հետո կուսակցության ղեկը Սերժ Սարգսյանից անցնի Կարեն Կարապետյանին, այն էլ ներկուսակցական վերադասավորումների այն փուլում, երբ ՀՀԿ-ին օդի և ջրի պես անհրաժեշտ է ուժեղ և վստահելի ձեռք՝ կուսակցության վերջնական փլուզումը կանխելու համար: Ինչպիսի ընկալում էլ ունենա Կարապետյանը ՀՀԿ-ում՝ ուժեղ ձեռքի հետ նա հաստատապես չի ասոցացվում: Հետևաբար, Կարեն Կարապետյանին երեք հնարավոր տարբերակ է մնում՝ հետ վերադառնալ Մոսկվա, որտեղ Գազպրոմի ղեկավարությունը նրան ամենայն հավանականությամբ կրկին բարձր պաշտոն կտրամադրի և Կարապետյանը նորից կփայլի իր մենեջերական տաղանդով: Սակայն այս տարբերակը կլինի Կարեն Կարապետյանի արդեն երկրորդ քաղաքական ֆիասկոն: Արդյո՞ք նա պատրաստ է վերջնականապես հեռանալ քաղաքականությունից: Եթե ոչ, ապա հնարավոր է գնա երկրորդ ճանապարհով, այն է հիմնի իր քաղաքական ուժը և փորձի արդեն այդ քաղաքական կապիտալի վրա հենվելով մասնակցել գործընթացներին: Ինչպես գիտենք նման նպատակ և ցանկություն Կարապետյանը ուներ դեռևս այն ժամանակ, երբ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Երրորդ տարբերակն թերևս ամենաանհավանականն է թվում այս պարագայում: Դա այն տարբերակն է, երբ Կարեն Կարապետյան- Սամվել Կարապետյան տանդեմը կորոշի մնալ խաղի մեջ և օգտվելով հանրապետական տեղի ունեցող տրանսֆորմացիաներից, կփորձի ՀՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ այն ինչ մնացել է ՀՀԿ-ից իրենցով անել: Համենայնդեպս այս պահին նման մանեվրերի և բարդ խաղերի համար Կարապետյանները չունեն բավարար ռեսուրս, մյուս կողմից՝ դժվար է ասել ինչպիսին կլինի վերջաբանը, եթե նրանք իրոք չցանկական հայտնվել խաղից դուրս վիճակում: Գուցե այդ ներկուսակցական գզվրտոցն էլ հենց հանդիսանա Հանրապետական կուսակցության կազմաքանդման հիմնական պատճառը: Այդ ամենը հասկանալով, հանրապետականի հնաբնակները փորձելու են օր առաջ ձերբազատվել դրայվոտ Կարապետյանից, քանի դեռ նա չի որոշել «հուպ տալ» իրենց բոլորին…

Ստելլա Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան
Ամենադիտված