Աշխարհում ամենափոքր հրթիռը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել
Աշխարհ
Հայտնի է դարձել, որ աշխարհում ամենափոքր SS-520 հրթիռը, որ արտադրվել է Ճապոնիայում, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
SS-520 հրթիռը, որ հաջողությամբ արձակվել է այս տարվա փետրվարին, աշխարհում ամենափոքր հրթիռն է, որն արհեստական արբանյակը կարողանում է ուղեծիր հանել։ Նրա երկարությունը ընդամենը 9,5 մետր է, տրամագիծը 50 սանտիմետր, քաշը՝ 2,6 տոննա։

Հրթիռի և արբանյակի չափսերը թույլ են տվել տասնյակ անգամներ կրճատել մշակման և արձակման ծախսերը։ Դրանք ընդամենը 3,47 միլիոն դոլար են կազմել։ Սա ավանդական հրթիռների վրա արված ծախսերի մեկ հարյուրերորդական մասն է։
ճապոնական օդատիեզերական գործակալությունը հաղորդել է, որ հույս ունի նոր հրթիռի օգնությամբ և գների իջեցմամբ «այնպես անել, որ տիեզերքը ավելի լայնորեն օգտագործվի հնարավորինս շատ մարդկանց կողմից առօրյա կյանքում, գիտության և արդյունաբերության համար»։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ