Հիասթափված եմ. Արսեն Վենգեր
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Ատլետիկո»-ից կրած պարտությունը:
«Արսենալ»-ը տվեց իր ողջ ուժերը: Շնորհավորում ենք «Ատլետիկո»-ին: Կարծում եմ՝ նրանք կհաղթեն այս մրցաշարում: Մենք կարող ենք տխրել, եթե նայենք առաջին և պատասխան խաղերում մեր ստեղծած գոլային պահերի քանակին: Այս դիմակայությունը պետք է ավարտվեր մեր օգտին դեռևս առաջին խաղում:
Ես շատ տխուր և հիասթափված եմ: Դժվար է ընդունել պարտությունը 180 րոպե նման խաղից հետո, որը ցուցադրեց «Արսենալ»-ը: Հիմա թիմը պետք է մտածի՝ ինչ անել հաջորդ մրցաշրջանում»,-Վենգերի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում