Եվրոպայի առաջնություն. 3 հայ ըմբիշ մեկնարկեց հաղթանակով
ՍպորտՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը ուժերը չափեց Անդրեյ Դուկովի (Ռումինիա) հետ և հաղթանակ տոնեց: Քառորդ եզրափակչում Ջաբուրյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում պայքարեց Վրաստանի ներկայացուցիչ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու հետ և պարտվեց վրացի ըմբիշին:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը ուժեղ գտնվեց Մաքսիմիլիան Աուսերլեիտների (Ավստրիա) նկատմամբ և քառորդ եզրափակչում ուժերը կչափի Ռուսաստանցի մարզիկի հետ:
79 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը պայքարեց ֆինն Հենրի Սելենիուսի դեմ և հաղթեց: Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում