Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

ՀՀԿ օլիգարխիկ թևը փոշմանե՞լ է

Վերլուծական

Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում սատարել ժողովրդի թեկնածուին, այն է՝ Նիկոլ Փաշինյանին: Եթե չլինեն նոր ֆորս-մաժորներ, ապա ամսի 8-ից հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ և բավականին ուշագրավ իրավիճակ՝ խորհրդարանում, երբ ընդդիմությունը մեծամասնություն կկազմի: Շատերի կարծիքով՝ այդ իրողությունը կարող է լուրջ գլխացավանք դառնալ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության համար, քանի որ գործադիրի կողմից խորհրդարան բերված ցանկացած օրենքի նախագիծ և առաջարկություն կարող է տապալվել պարզ մեծամասնության քվեարկությամբ:

Սակայն չպետք է մոռանալ, որ Հանրապետական կուսակցությունը բնավ էլ այն միասնական և կուռ գաղափարաքաղաքական կառույցը չէ, ինչպիսի փորձում է ներկայանալ հանրությանը: ՀՀԿ-ն տեսականորեն ներկայացված է երկու թևով՝ քաղաքական թևը և քրեաօլիգարխիան, որը մշտապես ապահովել է քաղաքական թևի վերարտադրությունը, բնականաբար՝ հետապնդելով սեփական տնտեսական շահը: Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հանրապետական կուսակցության ներսում այս բաժանումը գործնականում առավել ցայտուն կերպով է արտահայտվելու այն պարզ պատճառով, որ Հանրապետական օլիգարխիան մշտապես էլ հակված է եղել դեպի նրան, ով տիրապետում է վարչական ռեսուրսին: ՀՀԿ-ական օլիգարխների տրամադրվածությունն այսօր ավելի ցայտուն դրսևորվեց այն բանից հետո, երբ Սամվել Ալեքսանյանը բացահայտ հայտարարեց, որ մայիսի 8-ին կողմ է քվեարկելու Փաշինյանին, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական օլիգարխ՝ Արկադի Համբարձումյանը, նույն ինքը՝ «Դերժավի Արկադին»՝ խուսափողական պատասխան տվեց իր քվեարկության մասով, միևնույն ժամանակ՝ ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչների նման կոշտ հայտարարություններ չանելով և կամուրջները չայրելով Փաշինյանի հետ հետագա համագործակցության համար:

Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես կանխատեսվում է՝ այդ ռեսուրսն անցնելու է Փաշինյանի ձեռքը: Եթե դիտարկենք, որ «Ծառուկյան», ԵԼՔ դաշինքները և ՀՅԴ-ն, այնուամենայիվ, կհամագործակցեն կոալիցիոն ֆորմատով, թեկուզև ժամանակավոր, նման կոնֆիգուրացիան Փաշինյանին կտա առնվազն 50 կայուն քվե խորհրդարանում: Դրան անշուշտ կգումարվեն հանրապետական օլիգարխիայի ձայները, որը շարունակելու է առաջնորդվել սեփական շահով: Այդ պարագայում Փաշինյանի խնդիրը հեշտանում է, և գրեթե կասկած չկա, որ նրան կհաջողվի առնվազն մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խուսափել քաղաքական նոր ճգնաժամից: Սա իհարկե չի նշանակում, որ եթե հանրապետական օլիգարխները անցնեն Փաշինյանի կողմը, նրանք շարունակելու են օգտվել նույն արտոնություններից և կամ շարունակելու են իրենց վեր դասել օրենքից: Հակառակ պարագայում՝ համաժողովրդական շարժման հաղթանակը կմնա թղթի վրա: Ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած աջակցություն պետք է լինի առանց նախապայմանների, ինչը ինքնին՝ մեսիջ էր Հանրապետականի օլիգարխիկ թևին:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված