Եվրոպայի առաջնություն. Մարգարյանն ու Կաջոյանը պարտվեցին
ՍպորտՀայաստանի ազատ ոճի ըմբիշները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը քառորդ եզրափակչում պարտվեց Ռուսաստանի մարզիկից` Կուրբանալիևից:
Ավելի վաղ հայ ըմբիշ հաղթել էր Մաքսիմիլիան Աուսերլեիտներին: Եթե ռուսաստանցի մարզիկը հասնի եզրափակիչ՝ Մարգարյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա:
79 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը քառորդ եզրափակչում պարտվեց Ադրբեջանի մարզիկից:
Ավելի վաղ Կաջոյանը հաղթել էր Հենրի Սելենիուսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում