Մոլորակի ամենահարուստ մարդը օգնել է գտնելու գողացված շնիկին
Աշխարհ
Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, ով համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը, օգնել է իրեն դիմած այցելուին փնտրել և գտնել գողացված շնիկին՝ տեղեկացնում է CNBC-ն:
Շնիկի տիրոջ՝ Ռիչարդ Հաթֆիլդի պնդմամբ՝ փոքրիկ սև շնաուցեր ցեղատեսակի շունը կորել է այն բանից հետո, երբ նրա տուն են հասցրել շան կեր պարունակող ծանրոցը:
Կենդանու անհետացումը հայտնաբերելով՝ նա էլեկտրոնային նամակ է ուղարկել Ջեֆ Բեզոսին՝ շանը վերադարձնելու պահանջով: Amazon-ի աշխատակիցները հետևել են վարորդին, ով իսկապես աշխատել է ընկերությունում որպես մատակարար, և հետ են վերցրել նրանից կենդանուն:
Ընկերության տնօրենը մեկնաբանել է, որ դա աններելի արարք է և չի համապատասխանում ընկերության որդեգրած բարձր չափանիշներին: Արդյունքում մատակարարին ազատել են աշխատանքից:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ