«Հրապարակ». ՊՆ-ում ոգեւորված են հեղափոխությամբ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Պաշտպանության նախարարությունում ոգեւորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի:
ՊՆ ավագների սերունդը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հեռանալիս ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա հետ մի շարք կարեւոր պաշտոնների մասով։ Եվ հույս ունեն, որ Վիգեն Սարգսյանը կդասվի պրոֆեսիոնալների շարքը, եւ նրան ժամանակ կտան՝ սկսած ծրագրերն իրագործելու:
ՊՆ երիտասարդ սերունդը վստահ է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին՝ Վիգեն Սարգսյանին չի թողնի այդ պաշտոնին: Մի մասը համակերպվել է սպասվող փոփոխություններին եւ ճամպրուկային է, սակայն առավել ճկունները Դավիթ Տոնոյանի հետ են սկսել հանդիպել, քանի որ «Ելք»-ի անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Պնախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, սակայն նրա դեմ առարկություններ ունի Ռուսաստանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան