Զիդանը ռեկորդ սահմանեց
Սպորտ«Ռեալ»-ը Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում 2:2 հաշվով է ավարտել պայքարը «Բարսելոնա»-ի հետ:
Զինեդին Զիդանը, ով գլխավորում է մադրիդյան թիմը, դարձավ պատմության առաջին մարզիչը, ով «Նոու Կամպ» մարզադաշտում իր կարիերայի մեկնարկային 4 խաղերում պարտություն չի կրել: Այս մասին գրում է Mister Chip-ը:
Մադրիդցիները ֆրանսիացի մասնագետի ղեկավարությամբ երկու արտագնա խաղ կատալոնացիների հետ ավարտել է ոչ-ոքի (2:2, 1:1) և երկու անգամ էլ հաղթել է (3:1, 2:1):
«Սանտյագո Բերնաբեու»-ում Զիդանի թիմը մեկ հաղթանակ է տարել «Բարսելոնա»-ի նկատմամբ (2:0) և երկու անգամ էլ պարտվել է (0:3, 2:3):


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում