Վարչապետ չընտրելը չի բխում ՀՀԿ-ի շահերից. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
Ես կարող եմ վստահեցնել, որ մենք ներկա կլինենք և մեր մասնակցությունը բերելու ենք ընտրություններին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի ընտրությունը տապալելը չի բխում նաև ՀՀԿ-ի շահերից, քանի որ եթե վաղը տապալեն ընտրությունները, ապա գնալու են արտահերթ ընտրությունների:
«Եթե երկրորդ անգամ էլ հայտարարեն մի բան, բայց մեկ այլ բան անեն, սա արդեն քաղաքական ուժի համար էլ իր հետագան պատկերացնելու առումով վտանգավոր է: Որովհետև այլընտրանքն այն է՝ եթե չի ընտրվում վարչապետ, տեղի է ունենում արտահերթ ընտրություններ, ինչը, կարծում եմ՝ չի բխում նաև Հանրապետականի շահերից: Այս ընթացքում, եթե երկրորդ անգամ արված հայտարարությանը հակառակ քայլ կատարվի, Հանրապետականը ի՞նչ քաղաքական ռեսուրսով պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Թեև կա ռեյտինգային համակարգը, բայց դա էլ չի օգնի: Այստեղ շահերն այդ առումով համընկնում են, որ տեղի ունենա վարչապետի ընտրություն: Սա կլինի միակ ճիշտ լուծումը, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը ընտրվի վարչապետ»,- ասաց Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին. «Չենք ուզում, որ նոր կառավարությունը ձախողի: Այս հսկայական ներուժը պետք է դառնա հզորություն և որ ազգային ուժը դա չպետք է օժանդակի: Ինչ կարգավիճակով կլինի՝ էական չէ՝ կառավարության մեջ, թե ոչ՝ մենք օժանդակելու ենք հնարավոր բոլոր ձևերով»,- ասաց նա և հավելեց, թե պատրաստ են նաև ստանձնել պատասխանատվություն:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը