Աջակցե՛ք «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին, նրանք արժանի են. Վենգերի հրաժեշտի ելույթը (տեսանյութ)
Սպորտ«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության 37-րդ տորում «Բյորնլ»-ի դեմ խաղից հետո (5:0) երկրպագուների առջև հանդես է եկել հրաժեշտի ելույթով.
«Ես միշտ կլինեմ «Արսենալ»-ի երկրպագու: Դա այն է, ինչ միավորում է մեզ բոլորիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալ»-ում բոլոր նրանց, ովքեր ակումբը դարձնում են յուրահատուկ:
Մեր ֆուտբոլիստներն ունեն յուրահատուկ որակներ ոչ միայն դաշտում, այլև դրանից դուրս: Աջակցեք նրանց հաջորդ մրցաշրջաններում. նրանք արժանի են:
Կկարոտեմ ձեզ: Շնորհակալություն, որ դարձաք կյանքիս կարևոր մասերից մեկը: Հուսով եմ` շուտով կհանդիպենք:
Ես «Արսենալ»-ի երկրպագու եմ» – Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում