Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

23 տարվա վաղեմության կարճված գործը վերաբացվել է. քննությունը կվերսկսվի

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, 1994թ. 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Ս.-ն, ով պատիժը կրում էր Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, 1995թ. հունվարի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, մահացել է Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութի քննչական մեկուսարանի մենախցում: 

Դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը տվյալներ ձեռք չի բերել Ա.Ս.-ին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ և  1995թ. մարտի 3-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին: 

Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ 1994թ. դեկտեմբերի 30-ին դաստիարակչական ուղղիչ գաղութից Ա.Ս.-ն, թվով վեց դատապարտյալների հետ, տեղափոխվել է Երևանի ալրաղաց կոմբինատ, աշխատելու, որտեղից դիմել է փախուստի: 1995թ. հունվարի 3-ին նա հայտնաբերվել և տեղափոխվել է գաղութ, որտեղ, վարչական շենքի 2-րդ հարկից կրկին ցանկացել է դիմել փախուստի, սակայն աստիճաններից գլորվել է և ստացել մարմնական վնասվածքներ: 

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, քննչական մեկուսարանի տեսուչը խցից ձայն լսելով դիտանցքով տեսել է, որ Ա.Ս.-ն ընկած է մահճակալի կողքին ու չի արձագանքել իր հարցերին: Այդ մասին անմիջապես տեղեկացրել է պատասխանատու հերթապահին, ում թույլտվությամբ բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, սակայն Ա.Ս.-ն մահացել է: 

2018թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է դիմել 1994թ. հոկտեմբեր ամսից մինչև 1995թ. մարտի 27-ը Աբովյան քաղաքի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկում որպես հսկիչ աշխատած Ա. Հ.-ն և հայտնել, որ անձամբ ականատես է եղել նշված ՔԿՀ-ում Ա. Ս.-ի սպանությանը: Հաղորդման ստուգման ընթացքում Ա. Հ.-ն հավելել է, որ 1994թ. վերջին հիշյալ ՔԿՀ կալանավորների կողմից կատարված անկարգությունների ժամանակ Ա. Ս.-ն և ևս մեկ անձ դիմել են փախուստի: 1995թ. հունվար ամսին վերջիններս հայտնաբերվել են, որից հետո նշված հիմնարկի մեկուսարանում ՔԿՀ աշխատակիցները ծեծելով սպանել են Ա. Ս.-ին: 

2018թ. մարտի 16-ին Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել նաև Ա. Ս.-ի հոր՝ Է. Ս.-ի դիմումը, որում վերջինս նշել է, որ որդին իրականում սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են: 

Վերջինս նշել է նաև, որ 1995թ. հունվարին որդու դին տուն տանելուց հետո իրենց տունը գիշեր-ցերեկ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հերթափոխով հսկվել է, սակայն ընտանիքի անդամները տեսախցիկով գաղտնի տեսագրել են որդու վրա շպարով ծածկված բազմաթիվ կոտրվածքները և այլ վնասվածքները: 

2018թ. մարտի 16-ին Ա. Ս.-ի մահվան դեպքի մասին այս հայտարարություններն ու հաղորդումն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, որտեղ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով այդ մահվան դեպքի առթիվ ավարտական որոշման վերանայման վարույթ է հարուցվել և քննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: 

Քննության ընթացքում սպանված պատանու ծնողները նույնաբովանդակ բացատրություններ են տվել՝ նշելով, որ Աբովյանի ՔԿ հիմնարկի մենախցում Ա. Ս.-ին ծեծի ենթարկելով սպանել են ՔԿՀ աշխատակիցները՝  գտնվելով հարբած վիճակում: Նրանք հայտնել են նաև, որ ՔԿՀ-ում իրենց ահաբեկել են՝ ասելով, որ «կատարվածի մեջ քիթը խոթելու դեպքում» կարող են սպանել ընտանիքի մյուս անդամներին, ինչից իրենք վախեցել են և որևէ քայլի չեն դիմել: 

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները համադրելով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներ հետ՝ պարզվել է, որ Ա. Ս.-ի մահվան ժամկետների հետ կապված առկա է ակնհայտ անհամապատասխանություն, բացի այդ, չեն եղել Ա.Ս.-ի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ տվյալները: 

Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները կասկածի տակ են դնում Ա. Ս.-ի մահը բարձրությունից, իսկ մյուս վնասվածքները աստիճաններից վայր ընկնելու հետևանքով առաջացած լինելու վերաբերյալ վարույթն իրականացրած քննիչի հետևությունները: Վերոգրյալից ելնելով՝ առաջացել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության հանցակազմի առկայությունը պատշաճ կարգով ստուգելու, դատապարտյալի մահվանը հանգեցրած և մյուս վնասվածքներն ստանալու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն: 

Արդյունքում, նկատի ունենալով, որ ի հայտ են եկել վերացվող որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմնին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ապացուցում են այն անձանց մեղավորությունը, ում նկատմամբ գործով վարույթը կարճվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է ընդունել վերացնել դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Ա. Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: 

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված