Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Նպաստների տրամադրման չարաշահումներ Վանաձորում

Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ուսումնասիրվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում պետական շահերի պաշտպանության ոլորտը: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Վ. Ա.-ի միջոցով Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի սոցիալական անապահովության նպաստ ստացող բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու կամ անգործության համար պահանջել և ստացել է 2018թ. հասանելիք մեկ ամսվա նպաստի գումարը: 

2018թ. ապրիլի 10-ին Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի 5 բնակիչներ  ՀՀ ոստիկանությանը հաղորդում են տվել այն մասին, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  նշված մասնագետն իրենց հասանելիք նպաստն ստանալու, դրա վճարումը շարունակելու, ինչպես նաև նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն: Դրանից հետո ինչպես անձամբ, այնպես էլ «Հայփոստ»  ՓԲ ընկերության Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատորի միջոցով  ստացել է յուրաքանչյուր տարվա մեկ կամ երկու ամսվա նպաստի գումարը: 

Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետի և  3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը: 

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մասին, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  մասնագետ Ա. Մ.-ն, լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, սպասարկել է Ազնվաձոր համայնքում բնակվող նպաստառուներին: Այդ գործունեության ընթացքում, խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, «Հայփոստ»  ՓԲ ընկերության Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Վ. Ա.-ի օժանդակությամբ 2008 թվականից մինչև 2018 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող նշված 5 քաղաքացիների օգտին կատարել է գործողություններ: Մասնավորապես՝ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ նշված օպերատորի միջոցով պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: 

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ ապրիլի 11-ին դատախազի հանձնարարությամբ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ Ա.Մ.-ն ձերբակալվել է, իսկ ապրիլի 14-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարլու համար: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: 

«Հայփոստ»  ՓԲԸ Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Վ. Ա.-ին նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ ամբողջ ծավալով պարզելու տվյալ հանրային ծառայողի կողմից նաև այլ նպաստառուների դրվագներում ևս հանցավոր գործողությունների հնարավոր շրջանակը, ինչպես նաև սոցիալական ծառայության տարածքային տվյալ գործակալության հանրային ծառայողների կողմից նույնպիսի հանցավոր վարքագծի դրսևորման հնարավոր դեպքերը:  

Արդյունքում Լոռու մարզի Բազում համայնքի մի բնակչուհի ոստիկանաւթյան բաժնում հաղորդում և նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ Ա. Մ-ն նպաստառուների ցուցակներում իրեն ընդգրկելու, հասանելիք ընտանեկան նպաստը տրամադրելու, դրա վճարումը շարունակելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն, ապա, ինչպես անձամբ, այնպես էլ «Հայփոստ» ՓԲ ընկերության Բազում համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Է. Խ.-ի միջոցով ստացել է յուրաքանչյուր տարվա մեկ  ամսվա նպաստի գումարը: 

Հաղորդման կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որոնցով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ Ա. Մ.-ի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ «Հայփոստ» ՓԲ ընկերության Բազում համայնքի փոստային մասնաճյուղի նշված օպերատորի օժանդակությամբ 2013թ.-ից մինչև 2017թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Բազում համայնքի վերոհիշյալ նպաստառու բնակչի օգտին գործողություններ կատարելու, դրա դիմաց խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու  վերաբերյալ: 

Այս դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլկի 23-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ելնելով փաստական հանգամանքներից՝ ավելին ուշ որոշում է կայացվել վերոնշյալ երկու քրեական գործերը միացնել մեկ վարույթում: 

 Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կոռուպցիոն սխեմայում ներգրավված ողջ անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու նպատակով: 

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ՝ սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված