Սերժ Թանկյանը ժամանեց Երևան
Հայաստան
System of a Down խմբի մեներգիչ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանեց Երևան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Թանկյանին դիմավորեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, երկրպագուներ:
«Նիկոլ Փաշինյանը հուսադրող թեկնածու է: Ամբողջ ժողովրդով հույս ունենք, սակայն բոլորս էլ պետք է մեր աչքը նրա վրա պահենք: Ես ոգևորված եմ և ուրախ, որ այստեղ եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Սերժ Թանկյանը:
Փաշինյանն էլ նշեց, որ սա իր և Թանկյանի առաջին հանդիպումն է. դրանից առաջ շփվել են միայն հեռախոսով: «Մեր առաջին շփումից սակայն կարծես մենք արդեն հին բարեկամներ լինեինք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր